«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գնահատել է աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչն Արգենտինայի և Ֆրանսիայի միջև: Նա արգենտինացիների և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին մեծագույնն է անվանել պատմության մեջ.
«Սա իսկապես արժանի հաղթանակ էր, ծանր խաղ: 80-րդ րոպեից դա լավագույն եզրափակիչն էր, որ ես երբևէ տեսել եմ իմ կյանքում: Այն իսկապես առաձնահատուկ էր:
Արգենտինան արժանի էր հաղթանակի: Ես շատ ուրախ եմ նրանց համար: Նրանք երկար էին սպասել սրան:
Իմ կյանքի օրոք հանդիպած մեծագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին է: Այն, թե նա ինչպես է ֆուտբոլ խաղում այս տարիքում, մեզ պետք է պատկերացում տա այն մասին, թե որքան երկար ֆուտբոլիստները կարող են հանդես գալ բարձր մակարդակում: Մենք չպետք է չափազանց վաղ փակենք գրքերը: Ուրախություն էր նրանց հետևելը»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Liverpool Echo-ն:
35-ամյա Մեսսին 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել ԱԱ-2022-ում անցկացրած 7 խաղում: Արգենտինայի հավաքականը 1986 թվականից ի վեր առաջին անգամ հաղթանակ տարավ աշխարհի առաջնությունում: