«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն պատասխանել է այն հարցին, թե ժամանակակից ֆուտբոլիստներից ով է խաղային առումով նման իրեն։
«Դժվար է ասել։ Ես շատ էի վազում և տակտիկապես լավ պատրաստված էի, բայց ժամանակակից ֆուտբոլում, իհարկե, որոշ որակների պակաս կունենայի: Ես հայտնի էի իմ կերպարով, բայց միայն բնավորությունը, իհարկե, բավարար չէ։
Ես վաղուց չէի տեսել մի խաղացողի, ով իր խաղաոճով կհիշեցնի ինձ, բայց ես տեսա այդպիսի մեկին աշխարհի առաջնությունում։ Այդ ֆուտբոլիստը Սոֆյան Ամրաբատն է: Մի փոքր զարմանալի է, բայց նա խաղում է այնպես, ինչպես ես 27 տարեկանում»,- Գատուզոյի խոսքն է մեջբերել Calciomercato-ն։
Կատարում կայացած աշխարհի առաջնությունում ֆուտբոլիստը Մարոկկոյի հավաքականի կազմում զբաղեցրել է չորրորդ տեղը՝ անցկացնելով մրցաշարի բոլոր 7 հանդիպումները։