Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասում շենքերից մեկի վրա հայտնվել է ֆրեսկա (որմնանկար)՝ նվիրված հարձակվող Լիոնել Մեսսիին և Արգենտինայի հավաքականի հաղթանակին Կատարի 2022 թվականի Աշխարհի առաջնությունում։
Որմնանկարը ստեղծել է արգենտինացի նկարիչ Մաքսիմիլիանո Բագնասկոն։ Որմնանկարում պատկերված է Մեսսին՝ գլխավերևում Աշխարհի առաջնության գավաթը պահած: Արգենտինացի հարձակվողի կողքին են դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը, հարձակվող Պաուլո Դիբալան և կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը։