ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է ԱԱ-2022-ի Իսպանիայի հավաքականի վերջնական հայտացուցակից դուրս մնալը։
«Նախորդ մրցաշրջանը բարդ էր վնասվածքների և նոր ակումբի ու ուրիշ քաղաքի ադապտացվելու առումով։ Ես մարմնով ու հոգով աշխատում էի ապաքինման ուղղությամբ ու ինձ նորից նպատակադրված զգում այն ամենի համար ինչին ձգտում է յուրաքանչյուրը։ Բարեբախտաբար, կարող եմ ասել, որ այս մրցաշրջանում ես ինձ նորից ինձ պես եմ զգում ու վայելում եմ ֆուտբոլը, իմ ակումբն ու Փարիզի նման հիանալի քաղաքը։
Աշխարհի առաջնությո՞ւնը։ Իհարկե, այն իմ մեծ երազանքներից էր, որ պիտի իրականացնեի։ Պիտի 5-րդս լիներ, բայց, ցավոք, ստիպված կլինեմ դրան տնից հետևել։ Դժվար է, բայց արևն ամեն օր ծագում է։ Բացարձակ ոչինչ իմ մեջ չի փոխվի․ ո՛չ մենթալիտետս, ո՛չ կիրքս, ո՛չ կայունությունս, ո՛չ 24 ժամ ֆուտբոլի մասին մտածելու ջանքերս ու նվիրվածությունս։
Սա է իմ զգացածն ու այն ուզում էի կիսել ձեզ հետ։
Շնորհակալ եմ ձեր սիրո համար, առջևում շատ մարտահրավերներ ու նպատակներ կան։
Շուտով կտեսնվենք։
Լավագույնն եմ մաղթում նրանց։ Առա՛ջ, Իսպանիա՛»,- գրել է Ռամոսը ֆեյսբուքյան իր էջում։