ՄՅՈՒ-ի պաշտպան Ռաֆայել Վարանը վերականգնողական շրջան է անցնում վնասվածքից հետո։
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել հոկտեմբերի 22-ին ԱՊԼ 13-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ խաղում։
Ֆրանսիացին, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի ԱՊԼ հաջորդ երկու տուրին, բայց կարող է շուտով վերսկսել մարզումներն ու մյուս շաբաթ միանալ Ֆրանսիայի հավաքականին։
























































