«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան կիսվել է Աշխարհի գավաթի գլխավոր հավակնորդների մասին իր կարծիքով։
«Կարծում եմ, որ մենք լավ թիմ ունենք, որը կարող է շատ հեռուն գնալ: Մենք պետք է հավատանք, որ կարող ենք հաղթել Աշխարհի առաջնությունում, և մրցաշարին մոտենում ենք հաղթանակի գիտակցմամբ։
Շատ ուժեղ թիմեր կան։ Բրազիլիայի հավաքականը հիանալի մարզավիճակում է, Արգենտինային և Ֆրանսիային նույնպես պետք է միշտ մտքում պահել:
Իմ նպատակն է օգնել թիմին, գոլեր խփել, հնարավորություններ ստեղծել։ Ցանկանում եմ խաղալ այնպես, ինչպես «Բավարիայում» և հաղթել յուրաքանչյուր խաղում: Մենք կհիասթափվենք, եթե չդառնանք Աշխարհի չեմպիոն»,- Kicker-ին տված հարցազրույցում ասել է 19-ամյա ֆուտբոլիստը։
























































