Մադրիդի «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է դառնալ «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեի՝ մադրիդյան ակումբ տեղափոխվելու գործարքի մի մասը, հաղորդում է El Desmarque-ը:
Աղբյուրի տվյալներով՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի նահանջում Կանտեին ձեռք բերելու իր ցանկությունից, սակայն «Չելսին» ֆրանսիացու համար պահանջում է ավելի քան 160 մլն եվրո:
«Ռեալը» պատրաստ չէ վճարել այդ գումարը, ուստի մտադիր է լոնդոնցիներին առաջարկել Կանտեի համար 100 մլն եվրո, ինչպես նաև Խամես Ռոդրիգեսին: «Չելսին» դեռևս գտնվում է տրանսֆերային արգելքի տակ, որն ավարտվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ուստի, հավանաբար, իսպանացիները ստիպված կլինեն հետաձգել գործարքը մինչև մրցաշրջանի ավարտը: