Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը հրապարակել է 34 ֆուտբոլիստներից բաղկացած ընդլայնված հայտացուցակը, որոնք կարող են ընդգրկվել 2022 թվականի Աշխարհի առաջնության համար ազգային հավաքականի վերջնական հայտացուցակում։
Վերջնական ցուցակը, որում կլինեն 23-ից 26 խաղացողներ, Դալիչը կհրապարակի նոյեմբերի 9-ին:
Դարպասապահներ՝ Դոմինիկ Լիվակովիչ, Իվիցա Իվուշիչ, Իվո Գրբիչ, Դոմինիկ Կոտարսկի, Նեդիլիկո Լաբրովիչ;
Պաշտպաններ՝ Իվան Պերիշիչ, Դոմագոյ Վիդա, Դեյան Լովրեն, Բորնա Բարիշիչ, Դուե Չալետա-Ցար, Յոսիպ Յուրանովիչ, Յոշկո Գվարդիոլ, Բորնա Սոսա, Յոսիպ Ստանիսիչ, Մարին Պոնգրաչիչ, Մարտին Էրլիխ, Յոսիպ Շուտալո;
Կիսապաշտպաններ՝ Լուկա Մոդրիչ, Մատեո Կովաչիչ, Մարսելո Բրոզովիչ, Մարիո Պաշալիչ, Նիկոլա Վլաշիչ, Լուկա Իվանուշեց, Լովրա Մայեր, Քրիստիան Յակիչ, Լուկա Սուչիչ, Յոսիպ Միշիչ;
Հարձակվողներ՝ Անդրեյ Կրամարիչ, Յոսիպ Բրեկալո, Բրունո Պետկովիչ, Միսլավ Օրսիչ, Անտե Բուդիմիր, Մարկո Լիվայա, Անտոնիո Միրկո Չոլակ։
Խորվաթիայի հավաքականը Քաթարում ընթացող Աշխարհի առաջնության խմբային փուլում կխաղա Մարոկկոյի (նոյեմբերի 23), Կանադայի (նոյեմբերի 27) և Բելգիայի (դեկտեմբերի 1) հավաքականների հետ։