Մադրիդի «Ռեալի» գլխավոր սկաուտ Խունի Կալաֆատը հայտնվել է անգլիական երեք ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է Telegraph Sport-ը, «Էվերթոնը», «Լիվերպուլն» ու «Չելսին» աչքադրել են «արքայական» ակումբի գլխավոր սկաուտին և ցանկանում են տեսնել նրան իրենց շարքերում։
Կալաֆատը վերջին տարիներին անմիջական մասնակցություն է ունեցել «Ռեալի» մի շարք ֆուտբոլիստների ձեռքբերմանը։ Մասնավորապես, նրա գործուն մասնակցությամբ են «արքայական» ակումբ տեղափոխվել Ֆեդե Վալվերդեն, Ռոդրիգոն, Վինիսիուսը, Էդեր Միլիտաոն և Մարտին Էդեգորը։