Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտնել է, որ 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունը կլինի իր վերջին մրցաշարը ազգային հավաքականի կազմում։
«Ես գիտեմ, որ արդեն հասել եմ որոշակի տարիքի, և սա իմ վերջին մրցաշարն է Խորվաթիայի հավաքականի կազմում»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Globo-ն։
37-ամյա կիսապաշտպանը Խորվաթիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2006 թվականին և նրա կազմում անցկացրել 154 հանդիպում, դարձել 23 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։
Խորվաթիայի հավաքականը նույն խմբում կխաղա Մարոկկոյի, Կանադայի և Բելգիայի հետ։ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 20-ը։