Դորտմունդի «Բորուսիայի» երիտասարդ տաղանդ Յուսուֆ Մուկոկոն Գերմանիայի հավաքականի կազմում հնարավորություն է ստացել մասնակցելու Քաթարի Աշխարհի առաջնությանը։
Ինչպես հայտնում է Sport1-ը, «մեղուների» հարձակվողը ընդգրկվել է 55 ֆուտբոլիստներից բաղկացած ընդլայնված ցուցակում, որոնք ընտրվել են Հանս-Դիտեր Ֆլիկի կողմից՝ Սշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար:
Հետաքրքիր է, որ Մուկոկոն երբեք չի փորձել հիմնական հավաքականի մարզաշապիկը` խաղալով միայն երիտասարդական հավաքականի կազմում:
Հիշեցնենք, որ 2022 թվականի Աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին, իսկ աշխարհի քառակի չեմպիոնների վերջնական հայտացուցակը կհրապարակվի մեկնարկից 9 օր առաջ։ E խմբում գերմանացիները կխաղան Ճապոնիայի, Իսպանիայի և Կոստա Ռիկայի հետ: