Պորտուգալիայի հավաքականը հրապարակել է ընդլայնված կազմը Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության համար:
Ինչպես հայտնում է O Jogo-ն, ուրբաթ օրը 55 անուն ունեցող հայտն ուղարկվել է ՖԻՖԱ։ 55 հոգուց Ֆերնանդու Սանտուշի մարզչական շտաբը կընտրի 26-ին։
Այդ ֆուտբոլիստների թվում են նաև Կրիշտիանու Ռոնալդուն, Դիոգո Դալոտը և Բրունո Ֆերնանդեշը (բոլորը «Մանչեսթեր Յունայթեդ»), Ժոաո Ֆելիշսը (Ատլետիկո), Ռուբեն Դիաշը, Ժոաու Կանսելոն և Բերնարդո Սիլվան (բոլորը «Մանչեսթեր Սիթի»), Ռուի Պատրիսիոն («Ռոմա»), Պեպեն (Պորտու), Նունո Մենդեշ (ՊՍԺ), Ռաֆայել Գերեյրուն (Բորուսիա Դորտմունդ), Ռաֆայել Լեաուն (Միլան):
Աշխարհի Առաջնության խմբային փուլում Պորտուգալիան կխաղա Գանայի, Հարավային Կորեայի և Ուրուգվայի հետ: