Լեհաստանի ֆուտբոլային միությունն (PZPN) իր կայքում հրապարակել է Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ընդլայնված կազմը Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության համար։
Ցուցակում ընդգրկված է 47 ֆուտբոլիստ։ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեսլավ Միխնևիչը մրցաշարին մասնակցելու վերջնական հայտը կհայտարարի նոյեմբերի 10-ին։
Լեհաստանի հավաքականը Քաթարում կխաղա Արգենտինայի, Սաուդյան Արաբիայի և Մեքսիկայի հավաքականների հետ նույն խմբում։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։