Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել զբաղեցրած պաշտոնը։ Այս մասին գրում է The Telegraph-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մասնագետի ապագան հարցականի տակ է։ Եթե «Չելսին» չապահովի տեղը Չեմպիոնների լիգայի գոտում, Լեմպարդը կարող է հեռացվել։
Նաև նշվում է, որ ակումբի ղեկավարությունը տարաձայնություններ ունի գլխավոր մարզչի հետ։ «Կապույտների» ղեկավար կազմը դժգոհ է Լեմպարդի որոշումներից մասնավորապես կապված Կեպա Արիսաբալագայի հետ։ Իսպանացի դարպասապահը դաշտ դուրս չէր եկել ԱՊԼ-ի 26-րդ տուրի ՄՅՈւ-ի դեմ խաղում (0-2):
Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Լեմպարդը սխալ է վարվում Կեպայի հետ։ Նշենք, որ իսպանացի դարպասապահը վերջին անգամ դաշտ է դուրս եկել հունվարի 21-ին։