Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սաուլ Նիգյեսը, որը Մադրիդի «Աթլետիկոյից» վարձակալության հիմունքներով տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի», պատմել է անգլերեն սովորելու մասին․
«Անգլերեն սովորելը մեծ փորձություն է ինձ համար։ Ցանկանում եմ հնարավորինս արագ տիրապետել այդ լեզվին, որպեսզի ազատ շփվեմ թիմակիցներիս հետ։ «Աթլետիկոյում» ես շթվում էի Կիրան Տրիպյերի հետ, բայց իմ անգլերենն այնքան էլ լավը չէ։ Ես նույնիսկ չէի համարձակվում հարցազրույցներ տալ անգլերենով։
Կարևոր է՝ ակումբում իսպանացի ֆուտբոլիստներ կան՝ Սեզար Ասպիլիկուետան, Մարկոս Ալոնսոն, Կեպան։ Կեպայի հետ մենք նույն սենյակում ենք էինք մնում, երբ հանդես էինք գալիս Իսպանիայի երիտասարդական հավաքականում։ Արդեն նրան ասել եմ, որ ինձ հետ անգլերեն խոսի։ Պետք է սովորեմ ու տիրապետեմ այս լեզվին»,- Սաուլի խոսքերն է փոխանցում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Ավելի վաղ Նիգյեսը հայտնել էր, որ իր՝ «Չելսի» տեղափոխության գործում մեծ է եղել հենց դարպասապահ Կեպայի դերը։