«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Կեպա Արիսաբալագայի՝ Իսպանիայի հավաքականից հրավեր չստանալու մասին․
«Սա ցավալի նորություն է Կեպայի համար, սա ակնհայտ է, բայց նա ուժեղ է։ Կեպան մեր ֆուտբոլիստն է, և այս նորությունները չեն ազդում նրա վրա։ Մենք աշխատում ենք միասին, վստահում ենք նրան ու կշարունակենք դա անել։ Նրա անձնական խնդիրը հավաքականում հայտնվելն է։
Նրա համար ավելի հեշտ կլիներ, եթե կանոնավոր կերպով խաղար, բայց խոսքն այստեղ ոչ միայն Կեպայի անձնական նպատակների մասին է, այլև՝ «Չելսիի»։
Մենդին հիմա առաջին համարն է,Կեպան՝ նրա մրցակիցը, որը պետք է միշտ մարտական պատրաստվածության դիրքում լինի, ինչն էլ նա հիմա անում է»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Իսպանիայի հավաքականում Կեպային փոխարինել է «Բրայթոնի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսը, որն առաջին անգամ է հրավիրվել ազգային թիմ։