Արգենտինայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին գալիք աշխարհի առաջնությունում հաղթելու գլխավոր ֆավորիտ է համարում Բրազիլիային և Ֆրանսիային։
«Ինչ վերաբերում է ֆավորիտներին, ապա կան այնպիսի մեծ թիմեր, ինչպիսիք են Բրազիլիան, Գերմանիան, Ֆրանսիան, Անգլիան, Իսպանիան, և ես վստահ եմ, որ մոռացել եմ մի քանիսը: Բայց, եթե պետք է 1-2-ը նշել, այսօր կարծում եմ, որ Բրազիլիան և Ֆրանսիան այս աշխարհի առաջնությունում հաղթելու 2 հիմնական հավակնորդներն են»,- Մեսիի խոսքն է մեջբերել RMC Sport-ը։
Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։