«Չելսիի» և Անգլիայի ազգային հավաքականի պաշտպան Ռիս Ջեյմսը վնասվածքի պատճառով չի մասնակցի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը։
Ջեյմսը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Միլանի» հետ խաղում: Նրա մոտ ծնկի վնասվածք է ախտորոշվել, ինչի պատճառով ֆուտբոլիստը բաց կթողնի 8 շաբաթ։
Ամենայն հավանականությամբ, անգլիացին չի հասցնի ապաքինվել մինչև ԱԱ-2022-ը, որը կկայանա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 20-ը։