Լիոնել Մեսսին վնասվածքի պատճառով վախենում է բաց թողնել աշխարհի առաջնությունը.
Արգենտինացին այդ մասին խոսել է Անխել դի Մարիայի և Պաուլո Դիբալայի վնասվածքների ֆոնին: Բացի այդ, ինքը՝ Մեսսին, վերջերս վնասվածք էր ստացել, որի պատճառով բաց է թողել երկու հանդիպում։ Լեոն արդեն կիրակի պետք է խաղադաշտ դուրս գա:
«Այս աշխարհի առաջնությունը տարբերվում է նախորդներից, քանի որ այն անցկացվում է այլ ժամանակ: Մրցաշարն արդեն այնքան մոտ է, որ ցանկացած մանրուք կարող է քեզ դուրս թողնել։
Այն, ինչ կատարվեց Դիբալայի ու Դի Մարիայի հետ, անհանգստացնող է անձնական մակարդակով, և երբ տեսնում ես նման բաներ, ավելի սարսափելի է դառնում։ Բայց դա հակաարդյունավետ է՝ դուրս գալ խաղադաշտ և խաղալ դրա մասին մտածելով:
Լավագույն լուծումը նորմալ արձագանքելն է, ինչպես միշտ։ Խաղը մարզավիճակը պահպանելու լավագույն միջոցն է: Հուսանք, որ նրանք կվերականգնվեն: Կարծում եմ՝ նրանք բավական ժամանակ ունեն վերականգնվելու համար։ Եվ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Մեսսին DIRECTV Sports-ին տված հարցազրույցում։