ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը հույս ունի ԱԱ-2022-ի համար հրավիրվել Իսպանիայի հավաքական։
«Ես միշտ հույս ունեմ վերադառնալ հավաքական։ Ուրախ կլինեմ ստանալ այնքան րոպե, որքան կարող եմ և լավ ելույթ ունենալ։ Իմ երազանքն է վերադառնալ հավաքական, բայց դա ինձնից կախված չէ։ Մարզիչն է որոշում ով է արժանի ներկայացնել երկիրը, բայց ես դեռ հույսս չեմ կորցնում»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Ռամոսը վերջին անգամ հավաքականի կազմում հանդես է եկել 2021-ի մարտին։