«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը Star+-ի հետ զրույցում ասել է, որ ԱԱ-2022-ի եզրափակչում ուզում է խաղալ իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի դեմ։
-Հուսով եմ՝ կարող ենք խոսել Արգենտինայի և Ուրուգվայի՝ եզրափակիչ դուրս գալու մասին։ Հիանալի կլինի Հարավային Ամերիկայի համար։
-Իսկ եթե Մեսսին այդ եզրափակչում մեն-մենա՞կ դուրս գա դարպասապահի հետ։
-Այնքան բարձր կգոռանք «կիրիկոչո», որ լուսնի վրա էլ լսվի։
2021-ին Բրազիլիայում կայացած Ամերիկայի Գավաթի եզրափակաչում ես Արգենտինային էի երկրպագում։ Ինձ դուր է գալիս Մեսսիին երջանիկ տեսնելը, որովհետև Լեոն իմ ընկերն է։ Նա արժանի էր դրան իր հավաքականի հետ այսքան պայքարելուց հետո։
Արգենտինան C խմբում հանդես կգա Սաուդյան Արաբիայի, Մեքսիկայի ու Լեհաստանի հետ։ Ուրուգվայի ընտրանին H խմբում կմրցի Պորտուգալիայի, Գանայի և Հարավային Կորեայի թիմերի հետ։ Մրցաշարը կկայանա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում։