«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Քայլ Ուոքերը վիրահատության է ենթարկվել։
32-ամյա ֆուտբոլիստի ապաքինման ժամկետները հայտնի կդառնան վերականգնման ընթացքում։
Ինչպես հայտնում է Daily Mailը, Ուոքերը կարող է բաց թողնել Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը։ Անգլիան ԱԱ 2022-ում ընդգրկվել է Իրանի, Ուելսի և ԱՄՆ-ի հետ նույն խմբում։
Այս մրցաշրջանում Ուոքերը 8 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» կազմում: