Հոկտեմբերի 5-ին Բելգիայի Ռուսդալ քաղաքում կկայանա ՖԻՖԱ Ֆուտզալ Աշխարհի գավաթի որակավորման խմբային փուլի Բելգիա-Ավստրիա հանդիպումը։
Հանդիպման երրորդ մրցավար է նշանակվել ՀՖՖ մրցավար Արման Ալաբերքյանը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 3-10-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Հոկտեմբերի 8-ին Երևանում կկայանա ՖԻՖԱ ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը։
Հոկտեմբերի 10-ին հավաքականը կմեկնի Չեխիա, որտեղ հոկտեմբերի 12-ին ուժերը կչափի Չեխիայի ընտրանու հետ։