«Վիլյառեալի» 30-ամյա հարձակվող Ժերար Մորենոն կարող է բաց թողնել 2022 թվականի Աշխարհի առաջնությունը, որը շուտով մեկնարկելու է Քաթարում։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը կարող է չհասցնել վերականգնվելու երեք շաբաթ առաջ «Բետիսի» դեմ խաղում ստացած վնասվածքից հետո:
«Կարմիր ֆուրիայի» վերջնական կազմը հայտնի կդառնա հաջորդ ամսվա սկզբին։ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը հինգ խաղում դարձել է երկու գոլի հեղինակ:
Աշխարհի 2022 թվականի առաջնության խմբային փուլում Իսպանիայի հավաքականը կհանդիպի Գերմանիայի, Ճապոնիայի և Կոստա Ռիկայի հավաքականների հետ։