Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է Լեո Մեսսիի և Ռոբերտ Լևանդովսկու մասին։
ԱԱ-2022-ի խմբային փուլում Արգենտինայի հավաքականը կհանդիպի Լեհաստանի հետ։
«Մեզ ծանր խաղ է սպասվում Լեհաստանի դեմ, որը փլեյ-օֆֆի միջոցով մրցաշարի ուղեգիր նվաճեց։ Կան գերազանց ֆուտբոլիստներ, որոնք խաղում են բարձրագույն լիգաներում: Նրանք ունեն հատուկ խաղային համակարգ, որը մի փոքր շփոթեցնող է:
Մեսսին և Լևանդովսկին երկու հիանալի խաղացողներ են։ Եկեք վայելենք նրանց խաղը: Պետք է պարզապես վայելել նրանց խաղը և այստեղ կոնֆլիկտներ չփնտրել։ Նրանք երկու անհավանական խաղացողներ են:
Նրանցից մեկը լավագույնն է աշխարհում, իսկ երկրորդը՝ լավագույններից մեկը»,- ասել է Արգենտինայի հավաքականի մարզիչը։