Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի հետ հանդիպումից հետո խաղադաշտ է նետել ավագի թևկապը։
Պորտուգալիայի հավաքականը սեփական հարկի տակ պարտվել է իսպանացիներին (0:1) և չի հայտնվել Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում՝ բաց թողնելով խմբում 1-ին տեղը։
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը, որը մասնակցել է խաղին, եզրափակիչ սուլիչից հետո նետել էավագի թևկապը։
Անցյալ տարվա մարտին Կրիշտիանուն 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Սերբիայի հետ խաղի ժամանակ նույնպես նետել էր ավագի թևկապն (2:2) այն բանից հետո, երբ մրցավարները որոշում էին կայացրել չհաշվել իր գոլը։
Չնայած դրան՝ Ռոնալդուն մնացել էր Պորտուգալիայի հավաքականի ավագը։