Լուկաս Մոուրան վստահ է, որ Նեյմարը կլինի Բրազիլիայի հավաքականի առաջատարը ԱԱ-2022-ում։
«Սա Նեյմարի դարաշրջանն է, նա ֆանտաստիկ պահ է ապրում։ Նա շատ ավելի հասուն է դարձել և գիտի, թե ինչպես դիմակայել ճնշմանը։
Նա ֆուտբոլային հանճար է, այս սպորտի մեծ ներկայացուցիչներից մեկը։ Չեմ կասկածում, որ նա առաջատար կլինի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունում»,- ասել է «Տոտենհեմի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպանը Ouest France-ին տված հարցազրույցում։
2022 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։