Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամուել Էտո՛Օ-ն ակնարկել է, որ հավաքականի նպատակն աշխարհի առաջնությունը հաղթելն է։
«Մեր նպատակը մրցաշարը դեկտեմբերի 18-ին լքելն է (ԱԱ-2022-ի եզրափակչի օրը՝ ArmSport):
Չենք հրաժարվելու դրանից»,- ասել է Էտո՛Օ-ն CRTV-ին։
ԱԱ-2022-ը կկայանա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում։ Կամերունի հավաքականի հետ նույն խմբում են հայտնվել Շվեյցարիայի, Սերբիայի և Բրազիլիայի հավաքականները։