«Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը մեկնաբանել է իր՝ Բրազիլիայի հավաքական չհրավիրվելը։
«Ես շատ եմ հարգում մարզչի որոշումը, հարգում եմ Տիտեին, ողջ անձնակազմին, ողջ մարզչական շտաբին։ Ինչպես ասացի, ես բրազիլացի եմ, միշտ աջակցելու եմ ազգային հավաքականին։ Եվ ես հարգում եմ նաև մյուս խաղացողներին, ովքեր շատ լավ որակներ ունեն։ Ես կշարունակեմ ամեն ինչ անել Բրազիլիայի հավաքականում կրկին խաղալու հնարավորություն ստանալու համար»,- Ժեզուսի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
25-ամյա Ժեզուսն իր նորամուտը Բրազիլիայի հավաքականում նշել է 2016 թվականին: Ազգային հավաքականի կազմում անցկացրած 56 խաղում նա դարձել է 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
2022 թվականի ամառվանից նա խաղում է «Արսենալում»։ Մինչ այդ նա եղել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ։