Բրազիլիայի հավաքականը նոյեմբերի երկրորդ կեսին Քաթարում մեկնարկող ԱԱ-2022-ի նախօրեին ընկերական հանդիպումներից առաջ ուսումնամարզական հավաք է անցկացնում։
Ինչպես հայտնի դարձավ Globo-ի լրագրողներին, ազգային հավաքականի մարզիչ Տիտեն գրեթե կողմնորոշվել է թիմի մեկնարկային կազմի հարցում։
Մասնագետը նախապատվությունը տալիս է հետևյալ խաղացողներին՝ Ալիսոն, Միլիտաո, Մարկինյոս, Սիլվա, Տելես, Կազեմիրո, Պակետա, Ռաֆինյա, Նեյմար, Վինիսիուս, Ռիշարլիսոն։
Սեպտեմբերի 23-ինԲրազիլիայի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Գանայի հետ, իսկ օրեր անց կհանդիպի Թունիսի հետ։