«Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ֆեդերիկո Կյեզան մոտ է խաղադաշտ վերադառնալուն։
Ինչպես հայտնում է Sky Sports Italia-ն, 24-ամյա իտալացին շարք կվերադառնա միջազգային դադարից հետո՝ սեպտեմբերի վերջին։
Նշվում է, որ մինչև ԱԱ 2022-ի մեկնարկը Կյեզան կհասցնի թուրինյան ակումբի կազմում մի քանի խաղ անցկացնել։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել 2022 թվականի հունվարին։