ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն մերժել է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքը՝ կապված Էկվադորի հավաքականին Կաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից հնարավոր որակազրկման հետ։ Չիլիացիների բողոքը կապված էր պաշտպան Բայրոն Կաստիլյոյի ծննդյան վկայականի կեղծման հետ, հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Չիլիացիները ՖԻՖԱ-ին բողոք են ներկայացրել Բայրոնի և Էկվադորի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ՝ կեղծ ծննդյան վկայական օգտագործելու, ինչպես նաև նշված խաղացողի կեղծ ազգության համար:
Ըստ չիլիական կողմի՝ Դավիդե Կաստիլյոն, իբր, ծնվել է Տումակո քաղաքում, 1995 թվականի հուլիսի 25-ին, այլ ոչ թե 1998 թվականի նոյեմբերի 10-ին, Էկվադորի Ջեներալ Վիլյամիլ քաղաքում:
Սակայն ՖԻՖԱ-ն կրկին չի գտել այս տվյալները հաստատող փաստեր, ուստի չիլիական կողմի բողոքարկումը մերժվել է։