Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին։
«Այն փաստը, որ նա համարվում է թիմի կարևոր խաղացողներից մեկը, չի երաշխավորում նրա տեղը հայտացուցակում։ Եթե մինչև ԱԱ 2022-ի մեկնարկը Պոգբան չվերականգնվի և մարզավիճակ չհավաքի, ապա նրան հրավիրելն անիմաստ կլինի։
Պոլն ինքն էլ շատ լավ հասկանում է իրավիճակը»,- Դեշամի խոսքն է մեջբերել Goal-ը։
Պոգբան «Յուվենտուս» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ֆրանսիացի կիսապաշտպանը շարունակում է ապաքինվել վնասվածքից։