Կայացավ Լիբերտադորեսի գավաթի «Ֆլամենգո»-«Վեսել Սարսֆիլդ» պատասխան կիսաեզրափակիչ հանդիպումը։
Հանդիպումն ավարտվել է բրազիլական ակումբի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Առաջին հանդիպումը նույնպես ավարտվել է Բրազիլիայի ներկայացուցչի հաղթանակով՝ 4։0 հաշվով։
Եզրափակիչում «Ֆլամենգոն» կխաղա «Ատլետիկո Պարանաենսեի» հետ, որը կիսաեզրափակչում հաղթեց «Պալմեյրասին»։ Վճռորոշ խաղը կկայանա հոկտեմբերի 29-ին։