Շվեդ ֆուտբոլային երկրպագու Դեվիդ Լինդը հայտարարել է իր անունը «Տոտենհեմ» փոխելու ցանկության մասին ՝ ի պատիվ իր սիրելի թիմի: Այդ մասին հայտնում է Express-ը:
Շվեդիայի օրենսդրությամբ արգելվում է այնպիսի անուն կրել, որը «անհամատեղելի է Շվեդիայի հետ»: Այնուամենայնիվ, Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալուց անմիջապես հետո Լինդը բողոքարկել է դատարանում այդ փաստը, որը, ի վերջո, բավարարվել է:
«Այնպիսի զգացողություն է, որ ես լրացուցիչ ժամանակում գոլ խփեցի և հաղթանակ բերեցի թիմին»,- խոստովանել է Լինդը հրապարակմանը տված հարցազրույցում: