Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան խոսել է իր հաճախորդի՝ «Միլան» տեղափոխության մասին։
««Միլանում» կա ինքնատիպ նախագիծ, որը կյանքի է կոչվելու։ Իբրահիմովիչը մրցաշրջանի վերջում կորոշի՝ ցանկանում է մնալ, թե ոչ։
Ի՞նչ կառաջարկեի ես նրան։ Մնալ, եթե այստեղ խաղալը նրան հաճույք է պատճառում։ Եթե դա այդպես չէ, ապա պետք է հեռանալ։ Առայժմ ինձ թվում է, որ նա հաճույք է ստանում խաղից։ Նա «Միլանին» նոր հոգեբանություն է բերել»,-Ռայոլայի խոսքերն է մեջբերում Milan News-ը։
Իբրահիմովիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Միլան»։