ՊՍՎ-ն հայտարարել է հարձակվող Լյուկ դե Յոնգի հետ համաձայնության գալու մասին։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, հոլանդական ակումբը ավարտել է բանակցությունները «Սևիլիայի» հետ տրանսֆերի վերաբերյալ։ Դե Յոնգն արդեն բուժզննում է անցել ՊՍՎ-ում։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Դե Յոնգի տրանսֆերը ՊՍՎ-ին արժեցել է 4 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանը Դե Յոնգը վարձավճարով անցկացրել է «Բարսելոնայում» և Լա Լիգայի 21 խաղում խփել է 6 գոլ։