ԱՄՆ-ում տեղի ունեցավ «UFC Լաս Վեգաս 57» անունը կրող UFC-ի մրցաշարը։
Երեկոյի գլխավոր մեմամարտում Արման Ծառուկյանը մրցեց Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Գամրոտի հետ։ Թեթև քաշային կարգում տեղի ունեցած դիմակայությունում մրցավարները հաղթանակը տվեցին 31-ամյա Գամրոտին։
Արման Ծառուկյանը 2019 թվականից է հանդես գալիս UFC-ում և առաջին պարտությունը կրել էր Իսլամ ՄաԽաչևից։ Դրանից հետո հայ մարտիկը հինգ անընդմեջ հաղթանակ էր տոնել։ Գամրոտն իր հերթին 2021 թվականին անցկացրել էր երեք մենամարտ՝ տոնելով նույնքան հաղթանակ։