Իտալական «Միլանի» խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչը գովաբանել է շվեդ ռմբարկու Զլատան Իբրահիմովիչին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Զլատանը պարզապես ֆենոմենալ է: Նա 38 տարեկան է, բայց այնպես է մարզվում՝ ապշել կարելի է:
Այդպիսի մարզավիճակ պահպանել նման տարիքում՝ ցնցող է: Մենք շատ բան ենք սովորում Զլատանից:
Նա իրական հաղթող է, ով առաջ է տանում թիմին: Վստահ եմ՝ նա դեռ 2-3 տարի կարող է բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել»,-ասել է Ռեբիչը:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը Ա Սերիայի այս մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման և դարձել՝ 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: