«Ռեյնջերսի» պաշտպան Կալվին Բասսին կարող է տեղափոխվել «Ասթոն Վիլա»։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, ֆուտբոլիստին անձամբ ցանկանում է ձեռք բերել անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը։ Հենց Ջերարդն է ժամանակին Բասսիին հրավիրել «Ռեյնջերս», երբ գլխավորում էր շոտլանդական ակումբը։
Այն ժամանակ «Ռեյնջերսը» ֆուտբոլիստի տրանսֆերը անգլիական «Լեսթերից» գնել էր 230 հազար եվրոյով։ Կալվին Բասսին համարվում է ունիվերսալ ֆուտբոլիստ և կարող է հանդես գալ տարբեր դիրքերում։
























































