«Բրայթոնի» պաշտպան Մարկ Կուկուրելյան կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Daily Star-ը, իսպանացու ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ Ըստ աղբյուրի՝ այդկերպ «ազնվականները» ցանկանում են լրացնել Անտոնիո Ռյուդիգերի բացը, որը մեծ հավանականությամբ տեղափոխվելու է Մադրիդի «Ռեալ»։
Նշվում է, որ Կուկուրելյային իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը»։ «Բրայթոնը» ֆուտբոլիստին պատրաստ է բաց թողնել նվազագույնը 45 միլիոն եվրոյի դիմաց։
























































