«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն կարող է հեռանալ անգլիական գրանդից։
Սենեգալցու ծառայություններով լրջորեն հետաքրքրված են ՊՍԺ-ն և «Բավարիան»։ Մանեն նշել է, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպումից հետո կհայտնի իր որոշման մասին։
«Այս պահին բոլոր մտքերս կապված են եզրափակիչ հանդիպման հետ։ Խաղի ավարտից հետո կհայտնեմ՝ ինչ որոշում եմ կայացրել։ Վստահ եմ, որ իմ պատասխանը ձեզ դուր կգա»,- Մանեի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։
























































