«Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոն դե Անդրադեն կարող է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմը», «Ռեալը» և «Պարի Սեն Ժերմենը»:
Նախորդ մրցաշրջանում Ռիչարլիսոնը «Էվերթոնի» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողի գործակալը կապի մեջ է եղել եվրոպական բարձրագույն լիգաների մի քանի ակումբների հետ։ Նշվում է, որ 25-ամյա բրազիլացի խաղացողն ինքը կնախընտրեր մնալ Պրեմիեր լիգայում։
























































