Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Դանիել Կարվախալն արձագանքել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի խոսքերին, ով ասել է, որ ցանկանում է վրեժխնդիր լինել «բլանկոսներից» 2018 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչում Կիևում կրած պարտության համար։
«Հուսանք, որ Սալահը երկու անգամ անընդմեջ կպարտվի Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ «Ռեալի» դեմ խաղում։ Ես անձամբ չեմ ճանաչում Սալահին: Ճշմարտությունն այն է, որ երբ պարտվում ես նման հանդիպումներում, միշտ ուզում ես երկրորդ հնարավորություն ստանալ նույն թիմի դեմ՝ հաղթելու նրանց,- ասել է Կարվախալը «Ռեալի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ 2018 թվականի եզրափակչում «Ռեալը» 3:1 հաշվով հաղթել էր մերսիսադյան ակումբին: