«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն հայտնվել է թոփ-ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը, ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Պարի Սեն Ժերմենը»։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «ազնվականների» հետ լրանում է 2023 թվականի ամռանը։
31-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Կանտեի ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։