«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը իր ակնկալիքների մասին է խոսել՝ կապված Չեմպիոնների Լիգայի եզրափակչի հետ։
«Ես հետևել եմ «Ռեալի» ելույթներին։ Նրանք այս մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում ավելի շատ են պարտվել, քան «Լիվերպուլը» ամբողջ մրցաշրջանի բոլոր մրցաշարերը ներառյալ։
«Ռեալը» լավ ակումբ է, բայց ոչ այնքան լավը, որքան «Մանչեսթեր Սիթին»։ Իմ կարծիքով, նրանք թույլ են անգամ «Չելսիից», չնայած այս երկու թիմերին կարողացել են հաղթել։
Իհարկե, մադրիդցիները կարող են հաղթել, քանի որ եզրափակիչը մեկ խաղից է բաղկացած»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։