«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է երկարաձգել պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ։
Ինչպես տեղեկացնում է Evening Standart-ը, հարձակվողը գոհ է ակումբի ցուցադրած խաղից և ընդհանուր առաջխաղացումից, ինչն էլ կարող է նպաստել նոր պայմանագիր կնքելուն։
Քեյնի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը։ Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» 2021/22 մրցաշրջանն ավարտեց չորրորդ հորիզոնականում։ Հարձակվողն անցկացրած 50 խաղում դարձավ 27 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։