«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է դառնալ Լիվերպուլի պատվավոր քաղաքացի։
Նման նախաձեռնությամբ է հանդես եկել լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ կոչ անելով քաղաքային խորհրդի արտահերթ նիստ գումարել, որտեղ կդիտարկվի այդ հարցը։
Կուսակցության հայտարարության մեջ ասվում է․ «Խորհուրդն ընդունում է, որ Յուրգեն Կլոպը «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբում թիմ է ստեղծել, որը աշխարհի ամենաարդյունավետ թիմերից մեկն է, եթե ոչ ամենաարդյունավետը։
Դա կդառնա ճանաչում այն բանի, որ խաղադաշտում թիմի հաղթանակն օգնել է մեր քաղաքին դժվարին ժամանակներում՝ բարելավելով նրա իմիջը, ոգին ու տնտեսությունը»,- հայտարարությունն է մեջբերում Liverpool Echo-ն։