«Այաքսի» կիսապաշտպան Յուրիեն Տիմբերը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Match Tv-ն, 20-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Տիմբերի գործող պայմանագրի ժամկետը Ամստերդամը ներկայացնող ակումբի հետ լրանում է 2024 թվականին։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Տիմբերը մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և երկու արդյունավետ փոխանցման հեղինակ։