Նիկո Կովաչը կդառնա «Վոլֆսբուրգի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է WAZ-ը։ Ըստ աղբյուրի՝ գործարքն արդեն համաձայնեցված է, և շուտով ակումբը պետք է պաշտոնապես հայտարարի պայմանագրի ստորագրման մասին։
Ավելի վաղ «Վոլֆսբուրգը» երկկողմանի համաձայնությամբ բաժանվել էր մարզիչ Ֆլորիան Կոխֆելդից։ Թիմը 2021/2022 մրցաշրջանն ավարտեց Գերմանիայի առաջնության 12-րդ տեղում, ինչը չբավարարեց ակումբի ղեկավարությանը և անձամբ մասնագետին։ Այդ կապակցությամբ կողմերը որոշել են դադարեցնել հետագա համագործակցությունը։
Հիշեցնենք, որ «Մոնակոն» հունվարի 1-ին հայտարարեց Կովաչին պաշտոնանկ անելու մասին։